Ե՞րբ կարող են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերն ու թեկնածուները փաստաթղթերը ներկայացնել

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 26-ին կայացած նիստում հաստատել է 2026 թվականի նոյեմբերի 29-ին Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր, Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում համամասնական ընտրակարգով, ինչպես նաև Արագածոտնի մարզի Արեվուտ, Մեծաձոր համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների հիմնական միջոցառումների ժամանակացույցերը։

Ըստ այդմ համամասնական ընտրակարգով առաջադրվող քաղաքական ուժերը ընտրական ցուցակները գրանցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ կարող են ներկայացնել  հոկտեմբերի 15-ից մինչեւ հոկտեմբերի 25-ը, ժամը 18․00։ Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է հոկտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 30-ը, ժամը 18․00։

Նախընտրական քարոզարշավը նոյեմբերի 4-ից նոյեմբերի 27-ն է։

Մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներն անհրաժեշտ փաստաթղթերը ԸԸՀ-ներ կարող են ներկայացնել  հոկտեմբերի 25-ից 30-ը, գրանցումը հոկտեմբերի 30-ից մինչեւ նոյեմբերի 4-ը։ Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 9-ից, կավարտվի նոյեմբերի 29-ին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment