Հրապարակվել է Ջիվան Ավետիսյանի «Վերածնունդ» ֆիլմի թրեյլերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հրապարակվել է հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի չորրորդ լիամետրաժ ֆիլմի՝ «Վերածնունդ» (Revival) թրեյլերը։ Ֆիլմի պրեմիերան նախատեսված է հոկտեմբերի 3-ին՝ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։

Հայ-կիպրական-լիտվական համատեղ արտադրության ֆիլմը պատերազմի դաժան իրականությունը ներկայացնում է արհեստական բանականության պրիզմայով։ Այն պատմում է երեք հերոսների փոխկապակցված պատմությունների մասին, որոնք փորձում են գտնել իրենց ինքնությունն ու ապագայի հնարավորությունները։

Ֆիլմում Ավետիսյանը համադրում է արհեստական բանականության, պատերազմի, հիշողության և ինքնության որոնման թեմաները։ Ռեժիսորի խոսքով՝ ֆիլմի հիմքում իրական ճակատագրեր, պատմություններ և պատմական իրադարձություններ են, իսկ առանցքային թեման ինքնության որոնումն է։

Ջիվան Ավետիսյանը ծնվել է Գյումրիում, մեծացել Ստեփանակերտում։ Նա միջազգային կինոաշխարհում ճանաչված հայ ռեժիսորներից մեկն է։

Alpha News

Leave a comment