վՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-օգոստոս ամիսներին դեպի ԵՄ աճել է 69 տոկոսով, հայտարարել է է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա հրապարակած տվյալների համաձայն՝ արտահանումը դեպի Չինաստան աճել է 76%-ով, դեպի Հնդկաստան՝ 2,1 անգամ, դեպի ԱՄԷ՝ 48%-ով, դեպի ԱՄՆ՝ 9%-ով։
Մեկ շաբաթ առաջ Պապոյանը կրկին տվյալներ էր հրապարակել՝ պնդելով, թե հայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով, դեպի Հնդկաստան աճել է 100%-ով, դեպի Չինաստան՝ 66,8%-ով, իսկ դեպի ԱՄՆ՝ 4,2%-ով։