ԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են փուլային համաձայնագրի հնարավորությունը, որի շրջանակում Թեհրանը կվերսկսի Հորմուզի նեղուցի բացումը՝ Վաշինգտոնի կողմից Իրանի նկատմամբ տնտեսական սահմանափակումների մեղմացման դիմաց։
Ինչպես հայտնում է Reuters-ը, բանակցությունները բախվում են լուրջ տարաձայնության․ կողմերը ցանկանում են պահպանել միմյանց նկատմամբ ճնշման լծակները։ ԱՄՆ-ը վերահսկում է պատժամիջոցային ճնշման գործիքները, իսկ Իրանը՝ աշխարհի կարևորագույն էներգետիկ ուղիներից մեկի հասանելիությունը։
Իրանը կարող է հրաժարվել տարանցման համար վճար գանձելու պահանջից՝ տնտեսական սահմանափակումների մեղմացման դիմաց, սակայն ցանկանում է պահպանել նեղուցի նկատմամբ վարչական վերահսկողությունը։