ՄԱԿ–ում սուլոցներով են ընդունել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթը

Բաժանորդագրվել

Ի պատասխան բոյկոտի՝ Իսրայելի վարչապետը դահլիճը լքած պատվիրակությունների անդամներին անվանել է «վախկոտներ»։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Պատվիրակների զգալի մասը լքել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ելույթից առաջ։

Նրա` ամբիոն բարձրանալու պահին դահլիճում դժգոհության աղմուկ է բարձրացել, և պատվիրակությունները սկսել են զանգվածաբար լքել դահլիճը։

Միևնույն ժամանակ հնչել են հատուկենտ ծափահարություններ։

«Եթե ինչ–որ տեղ կան վախկոտներ, որոնք չեն լքել այս դահլիճը, խնդրում եմ դա անել հիմա», -ելույթից առաջ ասել է Նեթանյահուն։

Նյու Յորքում սեպտեմբերի 8-ին պաշտոնապես բացվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը։ ԳԱ-ի շրջանակում ավանդաբար անցկացվում է բարձր մակարդակի շաբաթը։ Ընդհանուր քննարկումներն ընթանում են սեպտեմբերի 22-ից 26-ը, ինչպես նաև սեպտեմբերի 28-ին։

Leave a comment