Արագածոտնի թեմից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին՝ Սուրբ Գևորգ Զորավարի տոնի առիթով, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց կմեկնարկի ուխտերթ դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:
Ուխտերթի մեկնարկից առաջ, ժամը 9:00-ին, Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի ընդհանրական խոստովանություն, որից հետո հավատացյալները միասնական աղոթքով կքայլեն դեպի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի ու կմասնակցեն Սուրբ Պատարագի, սկիզբը ժամը 10:30:
Սիրով հրավիրում ենք հավատացյալներին՝ միանալու այս հոգևոր ուխտագնացությանը՝ միասնական աղոթքով և հավատքով։