Ի՞նչ է քանդել ու ոչնչացրել Ադրբեջանը

«Ապառաժ». Հայկական հոգևոր և մշակութային ժառանգության առկայությունը հայաթափված Արցախում ժխտելուց բացի Ադրբեջանի իշխանությունները նաև ջնջում են այն՝ որոշ հետազոտողների գնահատմամբ՝ «համակարգված կերպով»:

Մայր Աթոռն ու հայկական մշակութային ժառանգությամբ զբաղվող մասնագետները բազմիցս ահազանգել են 2020 թվականի պատերազմից ու հատկապես երեք տարի առաջ Արցախի հայաթափումից հետո Լեռնային Ղարաբաղում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների և այլ հուշարձանների ոչնչացման ու փոփոխման, այդ թվում՝ աղվանականացման մասին։

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին, որն այլևս չկա

Կարդացեք նաև

Այս տարվա ապրիլին, մասնավորապես, «Ազատության» ձեռք բերած արբանյակային լուսանկարները հաստատել էին, որ Ստեփանակերտում քանդվել են Սուրբ Աստվածածնի Մայր տաճարն ու Սուրբ Հակոբ եկեղեցին։ Ադրբեջանի իշխանությունները երկու եկեղեցիների քանդումը հիմնավորել էին՝ դրանք անվանելով «օկուպացիայի խորհրդանիշներ»։

Ստեփանակերտի Մայր տաճարը այս տարվա ապրիլին արված լուսանկարում արդեն չկա

Օրերս էլ Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը արբանյակային լուսանկարներով փաստագրել էր Շուշիի պատմական արևելյան գերեզմանոցի ոչնչացումը։ 12-13-րդ դարերի խաչքարերով ու պատմական տապանաքարերով տարածքը հողին է հավասարեցվել, իսկ դրա մի մասով այժմ կոյուղատար է անցկացվում։

Շուշիի պատմական գերեզմանատունը ապրիլի 25-ի և հուլիսի 23-ի դրությամբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment