«Հակոբ Հակոբյանը ՔՊ-ի թեթեւ ձեռքով դարձել է ծանր հրետանի Դաշնակցության դեմ։ Այսինքն՝ դուք դարձել եք Դաշնակցության դեմ դատի մեղադրող կողմ»,-ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատակններ հնչեցնելով ՀՅԴ հասեցին։
«Հակոբ ջան, դուք գիտեք, չէ՞, թե ինչ արդյունքի են հասել Դաշնակցությանը դատողները։ Դաշնակցությանը դատողներն էսօր արխիվացված են։ Կայսրություններ են Դաշնակցությանը դատել, էսօր արխիվացված են, չկան էդ կայսրությունները»,- ասաց Ռուստամյանը։
Արմեն Ռուստամյանը հավելեց․ «Եթե Դաշնակցությունը չլիներ, Դաշնակցության տեսակը չլիներ, մենք կլինեի՞նք, դուք կլինեի՞ք, պետությունը կլինե՞ր, տարածքներ, որոնց մասին խոսում եք, էս պետությունը կլինե՞ր, որի մասին խոսում եք։ Այսինքն՝ էդքան ապերախտ կարա լինի՞ մի սերունդ իր նախնիների նկատմամբ, դրա համար էլ էս օրի ենք, էլի։ Եթե՝ «մահ կամ ազատություն» ասող տեսակը չլիներ, էս դառը ճակատագիր ունեցող ազգը, դարեր շարունակ հալածված ազգը ո՞նց էր պետություն ունենալու»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ռուստամյանը նշեց․ «Դուք եկել եք, մեր ինքնության ոչնչացմանը ձգտող կողմի հետ զինադադարը ներկայացնում եք որպես խաղաղությո՞ւն։ Չարի հետ զինադադարը խաղաղության տեղ մի դրեք։ Չկա խաղաղություն, եթե խաղաղության հիմնական բաղադրիչները չկան»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: