«Աշխարհում կա նեգատիվ կորելացիա՝ պետություններում բարձր աշխատավարձով վարձատրվող պաշտոնյաների և կոռուպցիայի աստիճանի միջև»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին թե ինչ հիմքով են կրկին բարձրացվում է պետական պաշտոնյաների աշխատավարձերը։
Աղաջանյանի խոսքով՝ այն երկրներում որտեղ պետական պաշտոնյաների աշխատավարձերը ցածր են, այնտեղ կոռուպցիայի մակարդակը բարձր է։
ՔՊ-ականը նշեց, որ կան երկրներ որտեղ երկրի ղեկասվարը ստանում է 300 հազար դոլար աշխատավարձ, ինչպես Սինգապուրում։
«Մեր նշաձողը պետք է լինի 0 հանդուրժողականություն որևէ կոռուպցիոն դրսևորման և կոռուպցիայի մակարդակի նկատմամբ և եթե ուսումնասիրելով նման պետությունների փորձառությունը, պարզվի որ հիմնական պատճառն աշխատավարձերն են, պետք է բարձրացվեն»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ հավելելեով.
«Խնդիրն աշխատավարձերի բուն բարձարման մեջ չէ, այլ պետության ընդհանուր տնտեսության համատեքստում, պետական համակարգում մրցունակ աշխատավարձերի սահմանումն է, որի շնորհիվ կներգրավվեն բարձրակարգ պրոֆեսիոնալներ և դրա արդյունքում կբարձրանա հանրային ծառայությունների մակարդակը»։
Աղաջանյանը հնարավոր չհամարեց, որ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը Հայաստանում չնվազեցնի կոռուպցիայի մակարդակը։
ՔՊ-ական Տարոն Չախոյանն էլ հայտարարեց թե 20 մլն դրամ աշխատավարձ ստացողը ինչու պետք է գա 1 մլն դրամավ Հայաստանում նախարար աշխատի։
Աղաջանյանը հավելեց, թե հնչեցված 20 միլիոն դրամ աշխատավարձը վերաբերում է ՀՀ-ում աշխատող բոլոր թոփ մենեջերներին։
Հիմնավորելով պետական պաշտոնյաների աշխատավարձրի բարձրացումը՝ Չախոյանը հայտարարեց, թե 2017 թվականից հետո կենսաթոշակները 3 անգամ են բարձրացել, իսկ պետական պաշտոնյաների աշխատավարձերն այդքան չեն աճել։