Մ 23 Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը վստահ ելույթներով իր տեղն է հաստատում նաև մեծահասակների պայքարում. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ապահովել է առաջին մեդալը։
Ինչպես հայտնում է ՀՀ Բռնցքամարտի ֆեդերացիան, մինչև 23 տարեկանների Եվրոպայի եռակի չեմպիոն Էլիդա Քոչարյանը վստահ ելույթներով իր տեղն է հաստատում նաև մեծահասակների պայքարում։
¼ եզրափակիչ մենամարտում հայ մարզուհին ժամանակից շուտ տպավորիչ հաղթանակ տարավ Ռումինիայի ներկայացուցիչ Անդրեա Կրինությանի նկատմամբ։ Դուրս գալով կիսաեզրափակիչ՝ Քոչարյանն ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։
Վճռորոշ մենամարտում Էլիդան ոչ մի շանս չտվեց մրցակցին։ Գրագետ օգտագործելով իր ֆիզիկական տվյալները՝ հայ բռնցքամարտիկը մրցակցին պահում էր հեռավորության վրա և հասցնում դիպուկ ու ուժգին հարվածներ։
Մենամարտի ընթացքում ռումինացի մարզուհին մեկ անգամ նոկդաունի ենթարկվեց առաջին ռաունդում և ևս երկու անգամ՝ երկրորդում, ինչից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը և հաղթանակը շնորհեց Էլիդա Քոչարյանին։
Բռնցքամարտի
Սեպտեմբերի 15-ից Բուլղարիայում ընթանում է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը։
Հայաստանի տղամարդկանց հավաքականում ընդգրկված է 10 մարզիկ, իսկ կանանց հավաքականում՝ 3 մարզիկ։