Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջևուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել։
Ինչպես հայտնել է ՏԿԵ նախարարությունը, ՀՀ կառավարության անունից համաձայնագիրը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։
Համաձայնագրով կանոնակարգվում է երկու երկրների միջև արտաքին առևտրային կապերի զարգացման համար հուսալի և բարձրարդյունավետ միջազգային ճանապարհային փոխադրումները։
Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև ստորագրված ուղևորների և բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է երկու երկրների միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։
Համաձայնագրի ստորագրումը կարեւոր քայլ է՝ ուղղված Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրագործմանը։