Աջափնյակ վարչական շրջանում իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում առգրավվել է 7 տոննա 43 կգ տարբեր ապրանքատեսականի։
Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում։
Չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերի առնչությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։