Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Միացյալ Նահանգները պատրաստ է բանակցություններ վարել իրանական պատվիրակության հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա շրջանակներում, թեև որևէ հանդիպում դեռ նախատեսված չէ։
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
NBC News-ին տված հարցազրույցի ընթացքում նրան հարցրել են իրանական իշխանությունների ներկայացուցիչների հետ շփվելու պատրաստակամության մասին։ «Նախագահը ասել է, որ պատրաստ է հանդիպել ցանկացածի հետ։ Նա այնպիսի նախագահ է, ով ընդհանուր առմամբ պատրաստ է հանդիպել ցանկացածի հետ, քանի որ կարծում է, թե մարդկանց հետ շփումը կարևոր է խնդիրների լուծման համար։ Դա չի նշանակում, որ ի վերջո համաձայնության կգաք նրանց հետ, բայց դա կարևոր է», – նշել է պետքարտուղարը։