Շիֆ. Իմ համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին (PAN.am)

ԱՄՆ սենատոր Ադամ Շիֆը Հայաստանի անկախության 35-ամյակի առիթով ֆեյսբուքյան իր էջում իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին։

«Ես միանում եմ աշխարհի հայերին ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի տոնակատարության առիթով: Պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ հայերը վերապրել են աներևակայելի ցեղասպանության և ողբերգության պայմաններում»,- գրել է նա:

Նա հավելել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակել է հավատարիմ մնալ Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդմանն ու երկրի ինքնիշխանության պաշտպանությանը։

Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ն նշել է անկախության 35-րդ տարեդարձը։

Leave a comment