Քաղաքականություն
22.09.2026 | 16:36
Բաշկորտոստանի խոշորագույն՝ Ստերլիտամակ քաղաքում հրդեհ է բռնկվել տեղի բնակիչների շրջանում հայտնի «Սոլնեչնի» առևտրի համալիրում։ Այս մասին հայտնում է Ufa1.ru-ն, որին վկայակոչում է Meduza-ն։
ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհի հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս 4-ը՝ տուժել։ Գերատեսչության հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է առևտրի և սպասարկման համալիրի քառահարկ աղյուսե շենքում։ «Սոլնեչնի»-ի տարածքից տարհանվել է 17 մարդ։
Երկու և ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։
Ufa1.ru-ին ականատեսները հայտնել են, որ հրդեհի ժամանակ, հնարավոր է, ահազանգման համակարգը չի գործել, իսկ մարդիկ շենքի վերին հարկերի պատուհաններից դուրս են նետվել՝ փրկվելու համար։ Համալիրի վարչակազմը հերքում է, որ շենքում ահազանգման համակարգը չի գործել։
Հրդեհի հետևանքով տուժածները հիվանդանոցում են, նրանցից մեկի վիճակը ծանր է։ Միջին ծանրության վիճակում են 16-ամյա աղջիկ և 27-ամյա կին, որը ցած է նետվել երրորդ հարկից։
Իրավապահ մարմիններին մոտ կանգնած Baza տելեգրամ ալիքը պնդում է, որ տուժածների թիվը յոթ է։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի