Հայկական շուկա մուտք կգործի Wildberries-ի տաքսի և ուղևորափոխադրումների WB Taxi ծառայությունը։ Առաջին փուլում ծառայությանը միանալու համար հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։
Օգտատերերը նաև կկարողանան ներբեռնել WB Taxi հավելվածը Google Play-ից և App Store-ից ու հայտ ներկայացնել սպասման
ցուցակում ընդգրկվելու համար։ Առաջիկա շաբաթներին WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։
Առաջին օգտատերերի հետադարձ կապը WB Taxi-ի թիմին թույլ կտա բարձրացնել հավելվածի աշխատանքի կայունությունը և նախապատրաստել ծառայությունը լայն լսարանի համար գործարկմանը, հայտնում է ընկերությունը:
WB Taxi-ի օգտատերերի համար հասանելի է սակագների ճկուն համակարգ՝ «Ստանդարտ», «Կոմֆորտ» և «Մուլտի»։ Վերջինս թույլ է տալիս մեքենա որոնել միաժամանակ մի քանի կատեգորիաներում՝ մեքենայի տրամադրման ժամանակը կրճատելու համար։
Հայաստանը դարձել է չորրորդ երկիրը, որտեղ հնարավոր կլինի WB Taxi-ի միջոցով ուղևորություն պատվիրել։
Հավելվածով քարտի միջոցով ուղևորությունների դիմաց վճարելու դեպքում օգտատերերը կստանան բոնուսային միավորներ։ Հետագայում կուտակված միավորները հնարավոր կլինի օգտագործել քարտով կատարվող ուղևորությունների վճարման համար։
Ծառայությունն արդեն գործում է Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։