Քաղաքականություն
22.09.2026 | 13:08
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Կառավարության կողմից պատրաստած զեկույցից հետո խորհրդարանում կարող է Եկեղեցու հարցերով քննիչ հանձնաժողով ձևավորվել՝ նշեց, որ դաշինքում հարցը դեռ վերջնական չեն քննարկել, սակայն ներկայացրեց իր անձնական դիրքորոշումը․
«Բնականաբար, Ազգային ժողովի կողմից ստեղծվող նմանատիպ հակաօրինական, օրենքից դուրս քննիչ հանձնաժողովներին մենք մաս կազմելու ցանկություն չունենք»:
Պատգամավորը հիշեցրեց նախորդ քննիչ հանձնաժողովների փորձը՝ մասնավորապես նշելով 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը․ «Հինգ տարի մարդկանց խաբեցին, իբր պատերազմի արդյունքներն են քննում, բայց մինչև այսօր հանրությունը պատասխաններ չունի։ Զեկույցը նույնիսկ ՔՊ-ական պատգամավորները չքվեարկեցին, և այն օրակարգ չմտավ։ Իշխանությունը պարզապես շարունակում է եկեղեցու դեմ արշավը, և այս ամենը պետք է դիտարկել հենց այդ շրջանակներում»:
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան