Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի օլիմպիադայի ոսկե մեդալակիր

Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա


ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է սահմանափակ կարողություններ ունեցող անձանց շախմատի 3-րդ օլիմպիադայի ոսկե մեդալակիր, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում Սարգսյանը 7 հնարավորից վաստակել է 6,5 միավոր՝ գրանցելով լավագույն արդյունքը առաջին խաղատախտակի վրա։


 


Leave a comment