Ռուբինյանը հանդիպել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիին

Քաղաքականություն

23.09.2026 | 15:22

ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Կողմերը քննարկել են հայ-իրանական հարաբերությունների զարգացումն ու համագործակցության խորացումը, խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորությունները և տարածաշրջանային հարցեր։

ԱԺ—ի տարածած հաղորդագրությունը՝ ստորև․

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու տարբեր ոլորտներում համագործակցության շարունակական խորացմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ընդլայնման հնարավորություններին, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցերի։

Leave a comment