Ադրբեջանական կողմը հետաձգել է փորձագետների հանդիպումը Հայաստանում. հայտնի է պատճառը

Ադրբեջանը որոշել է չեղարկել «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Հայաստանում նախատեսված հայ-ադրբեջանական փորձագիտական հանդիպումները։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների նման քայլի պատճառը «հայկական հասարակության մեջ Ադրբեջանի շուրջ ձևավորված իրավիճակն է»։ «Վերջին շրջանում արտերկրի լոբբիստական ու փորձագիտական խմբերի ներգրավմամբ լայնածավալ տեղեկատվական արշավ է սկսվել երկրի դեմ»։

Ստեղծված պայմաններում ադրբեջանական կողմը հաջորդ հանդիպման անցկացումը Հայաստանի տարածքում նպատակահարմար չի համարել և որոշել է այն հետաձգել։

Leave a comment