Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հարավային Կովկասի կարևորությունը մեծանում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ տեսանկյունից, և դա նոր հնարավորություններ է բացում Վրաստանի համար։
Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում անցկացվող «Concordia» գագաթնաժողովում։
«ԱՄՆ քաղաքական քայլերը հստակ ցույց են տալիս, որ Վրաստանը միշտ եղել է վստահելի գործընկեր։ Մենք ԱՄՆ-ի հետ շատ սերտ գործընկերություն ունենք և հպարտանում ենք դրանով»,- հավելել է նախարարը։