Վրաստանը ողջունում է հարևանների միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում անցկացվող «Բազմակողմ գործընկերություն» գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Նա հայտարարել է, որ Հարավային Կովկասում զգալի փոփոխություններ են տեղի ունենում՝ մեծացնելով գործնական տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, հայտնում է APA-ն:
«Հարավային Կովկասն էական փոփոխությունների ժամանակաշրջան է ապրում, ավելի ու ավելի մեծ ուշադրություն է դարձվում տնտեսական և ռազմավարական ներուժին»,-ասել է նա:
Նրա խոսքով՝ ներկայում ավելի լայն հնարավորություններ են բացվում գործնական տարածաշրջանային համագործակցության համար։
«Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև խաղաղ գործընթացում արձանագրված առաջընթացը և կարծում ենք, որ տարածաշրջանային համագործակցության խորացումը կարող է նոր հնարավորություններ ստեղծել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, տրանսպորտը և լոգիստիկան, ինչպես նաև տնտեսական զարգացումը»,- հավելել է Վրաստանի վարչապետը։
Կառավարության ղեկավարը նաև ընդգծել է, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք կարևոր նշանակություն ունեն կայուն խաղաղության և բարեկեցության հասնելու համար։