Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Աֆղանստանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արձակման և պահպանման համար օգտագործվող 10 օբյեկտների վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության տեղեկատվության եւ հեռարձակման նախարար Աթթաուլլահ Տարարը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 23-ին աֆղանական անօդաչու թռչող սարքերը ներխուժել են Պակիստանի օդային տարածք, ինչը Իսլամաբադը համարել է «ինքնիշխանության խախտում» և «ագրեսիայի ակտ»։ «Պակիստանի հակաօդային պաշտպանության համակարգերը հայտնաբերել, հետևել և չեզոքացրել են բոլոր ներխուժողներին, նախքան նրանք կհասնեին իրենց նպատակակետերին, դրանով իսկ ամբողջությամբ խափանելով հարձակման փորձը: Օգտվելով ինքնապաշտպանության իր իրավունքից՝ Պակիստանը ճշգրիտ օդային և անօդաչու հարվածներ հասցրեց Աֆղանստանի 10 տեղամասերի, որոնք օգտագործվում էին այդ անօդաչու թռչող սարքերը գործարկելու և պահելու համար», – գրել է Տարարը X-ում:
Նախարարը Քաբուլին կոչ է արել անհապաղ դադարեցնել «Պակիստանի դեմ թշնամական գործողությունները» և կատարել իր միջազգային պարտավորությունները ահաբեկչության դեմ պայքարում։ «Աֆղանստանի տարածքը չպետք է օգտագործվի Պակիստանի դեմ հարձակումներ իրականացնելու կամ թշնամական գործողություններ իրականացնելու համար»,- ասել է նա։
Տարարը նաև ընդգծել է, որ Պակիստանը չի ձգտում էսկալացիայի և հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, երկխոսության և կառուցողական փոխգործակցության օգտին: