Աջափնյակում առգրավվել է ավելի քան 7 տոննա ապրանք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հետ համատեղ վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Աջափնյակ վարչական շրջանում։

Չսահմանված և չնախատեսված վայրերում առևտուր իրականացնելու դեպքերի առնչությամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Առգրավվել է շուրջ 7 տոննա 43 կգ տարբեր ապրանքատեսականի։

Leave a comment