ԱՄՆ-ն կվերագործարկի Գրենլանդիայում Սառը պատերազմի ժամանակաշրջանի ռազմակայանը․ «Reuters»

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Reuters»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնում է, որ ԱՄՆ-ն ծրագրում է Դանիայի հետ կնքվելիք նոր համաձայնագրի շրջանակում վերագործարկել Գրենլանդիայի հարավում գտնվող՝ Սառը պատերազմի ժամանակաշրջանի ռազմակայանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, հնարավոր է, սեպտեմբերի 22-ին Դանիան, ԱՄՆ-ն և Գրենլանդիան պատրաստվում են համաձայնագիր ստորագրել Արկտիկայում և Հյուսիսային Ատլանտիկայում անվտանգության ամրապնդման վերաբերյալ։

Արարողությանը կմասնակցեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։

Leave a comment