Թողարկվել է «Քլիֆ Բութի հետագա վատ արկածները» կատակերգական-դրամա ֆիլմ է, որի ռեժիսորն է Դեյվիդ Ֆինչերը, իսկ սցենարի հեղինակը՝ Քվենտին Տարանտինոն։
Պրոդյուսերներ են Տարանտինոն, Սեան Չաֆինը, Դեյվիդ Հեյմանը, Սթեյսի Շերը և Բրեդ Փիթը: Այն «Մի անգամ Հոլիվուդում» (2019) ֆիլմի առանձին շարունակությունն ու սփին-օֆֆն է, որտեղ Փիթը և Թիմոթի Օլիֆանտը կրկնում են իրենց համապատասխան դերերը՝ որպես կասկադյոր Քլիֆ Բութ և վեստեռն դերասան Ջեյմս Սթեյսի։
Դերասանական կազմում են նաև Էլիզաբեթ Դեբիկին, Սքոթ Քանը, Կառլա Գուջինոն, Յահյա Աբդուլ-Մատին 2-րդը, Փիթեր Ուելլերը, Մեթ Գրուվը, Ջեյ Բի Թադենան, Քորի Ֆոգելմանիսը, Քարեն Կարագուլյանը և Հոլթ ՄըկԿալանին։
Ֆիլմը բացահայտում է Քլիֆ Բութի անցյալի նոր մանրամասներ՝ ներկայացնելով նրան հոլիվուդյան «խնդիրներ լուծողի» նոր դերում։