Գազամատակարարման դադարեցում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկի որոշ հասցեներում
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Գազամատակարարման պլանային դադարեցում է նախատեսված Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում սեպտեմբերի 23-ին և 24-ին, հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 24-ը ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի թիվ 14-ից 41, Լեփսիուսի 5-րդ փողոցի 8/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները։