Այնթապում 63-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Այնթապ բնակավայրի Երևանյան խճուղում Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Վարդան Գ․-ն իր վարած «Ruichi» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածներին, որոնցից երկուսը անչափահասներ են, տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Leave a comment