Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության վերանկախացման, ինքնորոշման 35-րդ տարեդարձի առիթով:
Մեր Հանրապետությունը տարիներ առաջ ուներ Արցախ անունով զավակ, որը վերանկախացման ծնունդն էր:
Դժբախտաբար, 35-րդ տարեդարձը մենք նշում ենք մահացած, բայց հարության ենթակա զավակի դիակի շուրջ:
Այդ ցավն ու կորուստը մեր սրտում ունենալով շնորհավորում եմ բոլորիս յուրաքանչյուր հայ մարդու:
Շնորհավորում են մեր երազների Հայաստանի` ԻՐԱԿԱՆ Հայաստանի 35-րդ տարեդարձը:
Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ուրախությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից: Մենք կոչված ենք 35-րդ տարեդարձի ուխտով վերականգնել այս բոլորը:
Աստված օրհնի մեր երկիրը, մեր պետությունը և մեր հաղթանակները:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: