Մերցը խոստովանել է, որ իր առաջնորդած ՔԴՄ-ն Գերմանիայում այլևս ժողովրդականություն չունի

Բաժանորդագրվել

Գերմանիայի կանցլեր- ՔԴՄ առաջնորդը մեկնաբանել է անցած ընտրություններում իր կուսակցության պարտությունը։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խոստովանել է, որ իր առաջնորդած Քրիստոնեա-դեմոկրատական միությունը (ՔԴՄ) Գերմանիայի բնակչության մեծ մասի շրջանում այլևս ժողովրդականություն չունի: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք գիտենք, որ աջակցության աստիճանի հետ կապված կան լուրջ խնդիրներ, որ այլևս բնակչության զգալի մասի մոտ չունենք ժողովրդականություն, և որ մարդկանց մոտ այնպիսի զգացողություն է, որ մեր երկրում այլևս չկա արդարություն», – ասել է Մերցը Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա դաշնային երկրամասի տարածաշրջանային խորհրդարանի և Բեռլինի պատգամավորների պալատի ընտրությունների արդյունքներով մամուլի ասուլիսում:

Մեքլենբուրգ-Առաջավոր Պոմերանիայի լանդտագի (օրենսդիր ժողով) տարածաշրջանային ընտրությունները տեղի են ունեցել սեպտեմբերի 20-ին: Արձանագրությունների 100%-ի մշակումից հետո ձայների 38,2%-ով հաղթանակ է գրանցել «Այլընտրանք Գերմանիայի համար» ընդդիմադիր աջ կուսակցությունը, իսկ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի առաջնորդած, իշխող ՔԴՄ-ն հավաքել է քվեների 4,9 %-ը և պատմության մեջ առաջին անգամ չի հաղթահարել 5%-ի շեմը:

Սեպտեմբերի 20-ին տեղի են ունեցել նաև Բեռլինի պատգամավորների պալատի ընտրությունները։ «Ձախերի» կուսակցությունը 25,7 % քվեներով զբաղեցրել է առաջին տեղը, ՔԴՄ-ն 18,8 %-ով գտնվում է երկրորդ տեղում, երրորդը՝ 16,3 %-ով «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն է;

Leave a comment