Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Անդրանիկ Սիմոնյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Արարատի մարզ, գ․ Շահումյան, Երեմ Կարապետյան 51 հասցեում գործող գազավորված ըմպելիքների արտադրամասում իրականացված ստուգման ընթացքում լաբորատոր փորձաքննության ներկայացված «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի նմուշը «ՄԱՄՔ» ցուցանիշով չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին։ Այս մասին հայտնել է ՍԱՏՄ-ն։
«Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիք տանձի համով» արտադրատեսակի արտադրությունը, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրության մեջ: