Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել Արարատ Միրզոյանին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին։

«Հարգելի Արարատ Սամվելի,

Խնդրում եմ ընդունել իմ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ։

Համոզված եմ, որ ռուս-հայկական համապարփակ համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև ակտիվ երկխոսությունը, ծառայում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։

Ձեզ և Հայաստանի արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»։

 

Leave a comment