Լավրովը շնորհավորել է Արարատ Միրզոյանին՝ Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-հայկական ակտիվ երկխոսության պահպանումը համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների շահերին։

«Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի փոխգործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության պահպանումը, համապատասխանում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերին։ Ձեզ և ՀՀ ԱԳՆ ողջ անձնակազմին մաղթում եմ քաջառողջություն, բարեկեցություն և հաջողություններ»,- ասվում է Լավրովի շնորհավորական ուղերձում։

Երկուշաբթի Ռուսաստանի նախարարը շնորհավորել է իր հայ գործընկերոջը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ։ Շնորհավորանքի տեքստը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում։

Leave a comment