ՌԴ նախագահը, վարչապետը և արտգործնախարարը շնորհավորել են ՀՀ անկախության տոնի առթիվ

https://arm.sputniknews.ru/20260921/rd-nakhagahy-varchapety-ev-artgvortsnakharary-shnvorhavvorel-en-hh-ankakhutjan-tvoni-artiv-107110948.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/01/100509804_136:0:1600:1098_1920x0_80_0_0_f63f103ca31b1fb4740d24382a38d830.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան

հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, սերգեյ լավրով, միխայիլ միշուստին, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

ՌԴ բարձրաստիճան պաշտոնյանները բարեկեցություն և բարգավաճում են մաղթել հայ ժողովրդին։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։

«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։

Միխայիլ Միշուստինը Փաշինյանին ուղղված ուղերձում խոսել է ՀՀ–ՌԴ համագործակցության զարգացման մասին։

«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,– նշել է նա։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ շնորհավորել է հայ գործընկերոջը` Արարատ Միրզոյանին։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Հայաստանի երկխոսությունը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից։

«Համոզված եմ, որ ռուս-հայկական համակողմանի համագործակցության պահպանումը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ակտիվ երկխոսության շարունակումը, բխում է մեր երկրների ժողովուրդների փոխադարձ շահերից»,– նշել է նա։

Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

Leave a comment