Հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելիս սկսել է ծննդաբերությունը․ բժշկական կենտրոնում պտուղը ծնվել է մահացած
Սեպտեմբերի 10-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ «Իջևան» բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Տավուշի մարզի բնակիչ 35-ամյա ծննդկան, ով գտնվելիս է եղել 35-36 շաբաթական հղիության փուլում, սակայն պարզվել է, որ պտուղը մահացած է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծննդկանի 39-ամյա ամուսինը հայտնել է, որ կինը հղի է, և ժամը 21։00-ի սահմաններում վատ զգալու պատճառով ցանկացել են նրան տեղափոխել «Իջևան» բժշկական կենտրոն, ճանապարհին նա սկսել է ծննդաբերել, այնուհետև երեխային կիսածնված տեղափոխել են «Իջևան» բժշկական կենտրոն, որտեղ ծնվելուց հետո բժիշկները հայտնել են, որ պտուղը մահացած