Հայաստանի հավաքականն առաջին մարզումն է անցկացրել, փոփոխություններ հայտացուցակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը և առաջին մարզումն անցկացրել Ազգերի լիգայի մեկնարկին նախապատրաստվելու ընթացքում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել երկու հարկադրված փոխոխություն: Ազգային թիմից հրավեր են ստացել Երևանի ԲԿՄԱ-ի պաշտպան Արգիշիտի Պետրոսյանը և «Ուրարտուի» պաշտպան Խարիտոն Այվազյանը, որոնք կփոխարինեն վնասվածք ստացած Ստյոպա Մկրտչյանին («Նյուրնբերգ») ու Էդգար Գրիգորյանին («Արարատ-Արմենիա»)

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն Ազգերի լիգայում կմեկնարկի սեպտեմբերի 25-ին՝ ընդունելով Լատվիայի հավաքականին:

Leave a comment