Առավել քան երբևէ անհրաժեշտ է միասնական լինել. Գարեգին 2–րդն ուղերձ է հղել

https://arm.sputniknews.ru/20260921/aravel-qan-erbeve-anhrazhesht-e-miasnakan-linel-garegin-2rdn-ugherdz-e-hghel–107099852.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/02/105357471_67:0:1134:800_1920x0_80_0_0_0768599d415391451c63a6ffe985b2a0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, կաթողիկոս, անկախության օր, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

հայաստան, կաթողիկոս, անկախության օր, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ

Բաժանորդագրվել

Ամենայն հայոց կաթողիկոսը նշել է, որ այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն ժողովուրդը երբեք չի ընկճվել։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik. Ներկայիս բարդ պայմաններում առավել քան երբևէ անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ` ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմագրավելու համար։ Այս մասին նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը Անկախության 35–ամյակի կապակցությամբ հղած իր ուղերձում, որը հրապարակել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

«Անկախության տոնն այսօր հրավեր է մեզ վերարժևորելու անցած ուղին և մեր կյանքի ընթացքը։ Անկախության տոնական օրվա խորհրդով զորացած՝ անմնացորդ նվիրումով շենացնենք ու պայծառացնենք մեր երկիրը և ամենայն նախանձախնդրությամբ ու պատասխանատվությամբ պաշտպանենք մեր ժողովրդի ազատ ու անվտանգ կյանքի իրավունքը այս սրբազան հողի վրա»,– նշել է կաթողիկոսը։

Գարեգին 2–րդն ընդգծել է` այս տարիների ընթացքում մեր հայրենիքն անցել է բազում փորձությունների միջով, սակայն ժողովուրդը երբեք չի ընկճվել, չի հուսահատվել, մեծ զոհողությունների գնով անգամ շարունակել է հայրենաշինության սրբազան առաքելությունը և իր ներուժը ծառայեցրել ազգային զարթոնքին։

«Ամուր պահենք Քրիստոսավանդ հույսը, հավատն ու սերը, հավատարիմ մնանք ազգային–հոգևոր մեր արժեքներին և միասնաբար կերտենք արդար, օրինահարգ, համերաշխ հասարակություն՝ հանուն մեր ապահով ու լուսավոր ապագայի։ Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը, իր Սուրբ հոգու իմաստությամբ առաջնորդի մեր ժողովրդին և պարգևի բարօր ու առաջընթաց կյանք։ Ամեն»,– եզրափակել է կաթողիկոսը։

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

Leave a comment