Ադրբեջան-Թուրքիա-Ուզբեկստան զորավարժություններ՝ Ղարաբաղում, Նախիջևանում և Կասպից ծովում

«Միասնության ուժը – 2026» խորագրով զորավարժություններ կանցկացվեն Ադրբեջանում՝ Թուրքիայի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը:

Երեք փուլից բաղկացած զորավարժությունները կազմակերպվելու են Ղարաբաղում Ադրբեջանի բանակի «Ղըզըլղայա» ուսումնական կենտրոնի, Նախիջևանում «Ղարաբաղլար» ուսումնական կենտրոնի, ինչպես նաև Կասպից ծովի ադրբեջանական հատվածի «Բյոյուք Զիրյա» ուսումնական շրջանի տարածքներում, փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը:

Զորավարժությունների նպատակը, որոնք կանցկացվեն անձնակազմի, մարտական տեխնիկայի, ռազմածովային և ավիացիոն միջոցների, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի ներգրավմամբ, համատեղ գործողությունների անցկացմանը պատրաստության բարձրացումն է, զորքերի համակարգման ուժեղացումը, ստորաբաժանումների մարտական կարողությունների կատարելագործումը, ասված է հաղորդագրությունում:

Զորավարժություններին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը և ավիացիոն միջոցները:

 

«Ազատություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment