Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի չորրորդ մասի աշխատանքներին մասնակցելու համար սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվեն ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հայկ Կոնջորյանը, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արուսյակ Ջուլհակյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Նարեկ Կարապետյանը, Արման Եղոյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Լևոն Քոչարյանը և ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը։
Համապատասխան կարգադրությունը սեպտեմբերի 15-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Դիտումների քանակ4