«Ադրբեջանի աղվանա-ուդիական քրիստոնեական կրոնական համայնքը» հայտարարություն է տարածել, որում «վճռականորեն դատապարտում է հայկական հասարակությունում և Հայաստանի քաղաքական շրջանակներում ռևանշիստական բնույթի արձագանքը» Գանձասար և Դադիվանք Բաքվում հավատարմագրված դիվանագետների այցի հետ կապված իրադարձություններին:
Կրկնելով Ադրբեջանի նախագահի օգնականի Հիքմեթ Հաջիևի պնդումները, թե «Գյանջասարը» և «Խուդավենգը» աղվանական պատմամշակութային ժառանգություն են, հայտարարության հեղինակները, APA լրատվական գործակալության փոխանցմամբ, շարունակում են. – «Համարում ենք, որ հայկական, այդ թվում՝ հայկական լոբբիստական շրջանակների, որոնք մինչ օրս չեն հրաժարվել պատերազմի քարոզչությունից, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց կողմից, որոնք խոսում են խաղաղության օրակարգին նվիրվածության մասին, որպես հայկական ժառանգություն Ադրբեջանի այնպիսի պատմական հուշարձանների ներկայացումը, ինչպիսիք են Գյանջասարը և Խուդավենգը, ոչ միայն պատմական փաստերի հերքում և կեղծում է, այլև սպառնալիք է ստեղծում տարածաշրջանում ձևավորվող փխրուն խաղաղ գործընթացի համար»:
Հայտարարության հեղինակները պնդում են, թե Հայաստանի քաղաքական և կրոնական շրջանակները «անկեղծ չեն խաղաղության իրենց ձգտման մեջ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազատության» էջում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: