Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան Խաղաղության մրցանակին՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար: Շնորհակալ եմ գնահատանքի համար: Այդ մասին Ֆեյսբուքում տեսանյութին կից գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համար ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը։
Ինչպես հայտնել ենք ավելի վաղ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Նիկոլ Փաշինյանը Ֆրանկֆուրտի արդյունաբերության և առևտրի պալատում հանդիպում կունենա տեղի գործարարների հետ: