ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը 262 կողմ, 159 դեմ ձայնով հաստատել է Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծը և փաստաթուղթն ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին՝ ստորագրման։ Օրինագիծը կրում է հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմի անունը, որը դրա գլխավոր նախաձեռնողն էր:
Փաստաթղթի համաձայն՝ Իրանի դեմ պատժամիջոցները երկարաձգվում են մինչև 2031 թվականը։
Փաստաթուղթը նաև ԱՄՆ նախագահին լիազորում է մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից էներգակիրներ գնող երկրների նկատմամբ, ինչպես նաև պատժամիջոցներ ՌԴ նախագահի, նրա մերձավոր շրջապատի, բարձրաստիճան զինվորական և քաղաքական պաշտոնյաների, պետական ձեռնարկությունների, ռուսական բանկերի, էներգետիկ և պաշտպանական ընկերությունների ու «ստվերային նավատորմի» նկատմամբ։
Օրինագիծը Սենատի կողմից հաստատվել էր օգոստոսին։
Դիտումների քանակ3