Ադրբեջանի իշխանությունները հերթական անգամ երկարաձգել են երկրի տարածքում գործող հատուկ կարանտինային ռեժիմի ժամկետը՝ պահպանելով ցամաքային սահմանների շրջափակումը։ Բաքվի Նախարարների կաբինետի որոշմամբ՝ «կովիդյան» սահմանափակումները կգործեն մինչև 2027 թվականի հունվարի 2-ը, ժամը 06:00-ն։
Պաշտոնական Բաքուն սահմանների փակ պահելը կրկին փորձում է հիմնավորել կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխարգելելու պատրվակով։ Սակայն ակնհայտ է, որ համաշխարհային համավարակի ավարտից տարիներ անց Ալիևի ռեժիմն այս ձևական ռեժիմն օգտագործում է բացառապես սեփական քաղաքական ու անվտանգային նպատակների, երկրի ներսում վերահսկողությունը խստացնելու և քաղաքացիների տեղաշարժը սահմանափակելու համար։
Այսպիսով, Հարևան պետությունների, այդ թվում՝ Վրաստանի, Իրանի ու Ռուսաստանի հետ Ադրբեջանի ցամաքային սահմանները շարունակելու են փակ մնալ։ 2020 թվականից ի վեր կիրառվող այս քաղաքականությունը փաստացի երկիրը պահում է արտաքին աշխարհից ցամաքային մեկուսացման մեջ, ինչից առաջին հերթին տուժում են հենց տեղի բնակիչներն ու տարածաշրջանային հաղորդակցությունը։