ՌԴ ԶՈւ-ն խոցել է խոշոր տվյալների կենտրոն Կիևում և մի շարք արդյունաբերական օբյեկտներ

https://arm.sputniknews.ru/20260917/rd-zu-n-khvocel-e-khvoshvor-tvjalneri-kentrvon-kievum-ev-mi-sharq-ardjunaberakan-objektner-106939776.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48734869_8:0:1361:1015_1920x0_80_0_0_de8cc997b06daee53c14773812bffbb0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

ռուսաստան, ուկրաինա, պատերազմ

Բաժանորդագրվել

Հարվածները հասցվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի Զինված ուժերը անցած գիշեր զանգվածային և խմբակային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմաարդյունաբերական համալիրի, մետալուրգիական և ռադիոէլեկտրոնային արդյունաբերության ձեռնարկություններին, ինչպես նաև էներգետիկայի, նավահանգստային և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ հարվածները հասցվել են ցամաքային, ծովային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով։

Կիևում և Կիևի մարզում խոցվել են մի քանի օբյեկտներ, որոնք կապված են անօդաչու սարքերի արտադրության և շահագործման հետ։ Դրանց թվում են տարբեր տեսակի, այդ թվում՝ RAX-2X միջին հեռահարության ԱԹՍ-ների արտադրության և պահպանման արտադրամասը, ինչպես նաև մեծ և միջին հեռահարության ԱԹՍ–ների համար համալրող մասեր արտադրող ձեռնարկությունը։

Բացի այդ, ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է «Պեգաս Արմս» ընկերության արտադրամասի խոցման մասին, որտեղ արտադրվում և պահվում էին մեծ և միջին հեռահարության ինքնաթիռային տիպի անօդաչու սարքեր։

Կիևում ևս մեկ թիրախ է դարձել «Դե Նովո դատա-ցենտր» տվյալների կենտրոնը։ ՌԴ ՊՆ-ում հայտարարել են, որ դրա սերվերային սարքավորումն օգտագործվում էր ռազմական նպատակներով, այդ թվում՝ Ուկրաինայի ԶՈւ-ի շահերին ծառայող տվյալների (ներառյալ հետախուզական տեղեկատվությունը) մշակման, փոխանցման և պահպանման համար։

Կիևի մարզում խոցվել է նաև Բրովարիում գտնվող էներգիայի պահպանման մարտկոցային պարկը։ Օբյեկտն ապահովում էր մարզի ռազմական ենթակառուցվածքի անխափան աշխատանքը։

Զապորոժիեում հարվածներ են հասցվել «Զապորոժստալ» մետալուրգիական կոմբինատին և «Իսկրա» գիտաարտադրական համալիրին։ ՌԴ ՊՆ տվյալներով՝ «Զապորոժստալը» թողարկում է թուջ և գլանվածքային պողպատ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի և եվրոպական երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից։

«Իսկրա» ձեռնարկությունում արտադրվում էին ռադիոտեխնիկական հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրներ Ուկրաինայի ԶՈւ-ի համար, ինչպես նաև համալրող մասեր զենիթային կառավարվող հրթիռների համար։

Օդեսայի մարզում ռուսաստանցի զինվորականները հարված են հասցրել Չեռնոմորսկ նավահանգստին։ ՌԴ ՊՆ-ն հայտնել է բեռնատար նավի խոցման մասին, որը ռազմական նշանակության բեռներ էր տեղափոխում։

Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ գիշերային հարվածների թիրախներն են եղել Ուկրաինայի զինված ուժերի շահերի համար ներգրավված ձեռնարկություններն ու օբյեկտները։

Leave a comment