Ադրբեջանում պահվող հայ գերիների գործերի վերաբերյալ քննարկում՝ UCLA Promise Institute-ում

Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) Promise Institute for Human Rights-ը սեպտեմբերի 24-ին կազմակերպելու է հանդիպում Ադրբեջանում պահվող հայ գերիների շահերը ներկայացնող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։

«Ադրբեջանական գործերն ընդդեմ Լեռնային Ղարաբաղի/Արցախի հայ քաղաքացիական ղեկավարության դեմ. հայացք ներսից» խորագրով քննարկմանը Սիրանուշ Սահակյանը կներկայացնի Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող քրեական դատավարությունների իրավական վերլուծությունը։

Սահակյանը մասնավորապես անդրադառնալու է այն հարցին, թե արդյոք չճանաչված միավորի քաղաքացիական, քաղաքական կամ վարչական կառույցներում ներգրավվածությունը, առանց անձի կողմից կոնկրետ հանցավոր արարք կատարելու ապացույցների, կարող է ինքնին դիտարկվել որպես հանցագործություն։

Կքննարկվեն նաև, թե արդյոք միայն չճանաչված լինելու հանգամանքը կարող է իրավաչափորեն սովորական քաղաքացիական կամ հանրային գործունեությունը վերածել հանցավոր արարքի։ Քննարկումը կվարի Promise Institute Los Angeles-ի գործադիր տնօրեն Հադար Հարիսը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment