«Դուք երբևէ որևէ գրամով դաշնակցական չեք եղել, փոխարենը միշտ եղել եք պոպուլիստ, երբ Ձեզ պետք է եղել՝ ազգային գաղափարախոսությունից եք խոսել, երբ պետք է եղել՝ հակառակի մասին։ Իզուր Ձեզ մի գաղափարականացրեք։ Ես հարցնում եմ պարզ բան՝ ի՞նչ իրավական հիմքով եք ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով ՀՀ տարածք համարվող Տիգրանաշենն անվանել ադրբեջանական անունով։
Քարտեզ վկայակոչել չեք կարող, քանի որ ինքներդ եք ասել՝ քարտեզն իրավական հիմք չէ, հիմա հարց՝ ո՞րն է այդ հիմքը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց․ «Ես Քյարքի եմ անվանել Քյարքին, Քյարքի եմ անվանել, որովհետև Քյարքի է։ Քյարքի չլիներ, չէի անվանի Քյարքի։ Իրավական հիմքն էլ ունենք՝ Ալմաթայի հռչակագիր, Խորհրդային Միություն և ԽՍՀՄ փլուզման պահին ՀՀ տարածքներն արտահայտող քարտեզներ՝ ԽՍՀՄ-ի վերջին դե յուրե իրավական նշանակություն ունեցող քարտեզներ»։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: