Հայաստանի տղամարդկանց և կանանց ազգային հավաքականները հաղթանակով են մեկնարկել Սամարղանդում ընթացող շախմատի 46-րդ համաշխարհային օլիմպիադայում։
Տղամարդկանց ընտրանին՝ Ռոբերտ Հովհաննիսյան, Շանթ Սարգսյան, Գաբրիել Սարգսյան, Մանուել Պետրոսյան կազմով, 4։0 «չոր» հաշվով պարտության է մատնել Բարբադոսի թիմին, իսկ կանանց հավաքականը (Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան, Սուսաննա Գաբոյան, Անահիտ Մկրտչյան) 3,5։0,5 հաշվով առավելության է հասել Չինական Հոնկ Կոնգի նկատմամբ։ Միակ ոչ-ոքին արել է երկրորդ խաղատախտակի առջև հանդես եկած Էլինա Դանիելյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: