https://arm.sputniknews.ru/20260916/hhn-tvjalner-uni-brni-anhetacman-depqeri-masin-ev-karvogh-e-dranq-nerkajacnel-mak-in-106903767.html
ՀՀ–ն տվյալներ ունի բռնի անհետացման դեպքերի մասին և կարող է դրանք ներկայացնել ՄԱԿ-ին
ՀՀ–ն տվյալներ ունի բռնի անհետացման դեպքերի մասին և կարող է դրանք ներկայացնել ՄԱԿ-ին
Sputnik Արմենիա
Աբիսողոմոնյանի խոսքով` Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորությունների կատարման հարց… 16.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-16T12:58+0400
2026-09-16T12:58+0400
2026-09-16T12:58+0400
հայ գերիներ, անհետ կորածներ
անհետ կորած
ռոբերտ աբիսողոմոնյան
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106903098_0:0:2730:1537_1920x0_80_0_0_a9593509aa70737f5e0d15df764a09ef.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանն ունի համապատասխան տեղեկատվություն այն անձանց վերաբերյալ, որոնց բռնի անհետացման մասին հավաստի ապացույցներ կան, և կարող է այդ տվյալները ներկայացնել ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով կոմիտեին։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը՝ Բռնի անհետացումների հարցերով կոմիտեի 31-րդ նստաշրջանի շրջանակում, հայտնում են ԱԳՆ-ից։Նրա խոսքով՝ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը բախվել է տարածաշրջանում տեղի ունեցած նախկին հակամարտությունից բխող լուրջ և աննախադեպ մարտահրավերների։Նա նշել է, որ գերեվարումից հետո հայ զինծառայողների բռնի անհետացման դեպքերը մտահոգություն են առաջացրել ՄԱԿ-ի մի շարք մանդատակիրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի մոտ։ Այդ հարցին անդրադարձ է եղել նաև 2024 թվականի հուլիսի 29-ի հաղորդագրության մեջ։Աբիսողոմոնյանի խոսքով՝ ժամանակագրական առումով բռնի անհետացման դեպքերը տեղի են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար առաջացրել է մարդասիրական, իրավական և ինստիտուցիոնալ էական մարտահրավերներ և ցույց տվել բռնի անհետացման դեպքերն արդյունավետորեն հասցեագրող ազգային շրջանակ ունենալու անհրաժեշտությունը։Աբիսողոմոնյանն առանձնացրել է 2026 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը։Նրա խոսքով՝ օրենքը սահմանում է ընտանիքների իրավունքը՝ հավաստի և ժամանակին տեղեկություն ստանալու հարազատների որոնման և անհետացման հանգամանքների մասին, ինչպես նաև պետության պարտավորությունը՝ միջոցներ ձեռնարկելու անհայտ կորածների որոնման և նրանց ճակատագրի ու գտնվելու վայրի պարզաբանման համար։Օրենքով նախատեսվում է նաև ընտանիքի անդամների մասնակցությունը համապատասխան ընթացակարգերին, ֆինանսական փոխհատուցում և որոշակի սոցիալական նպաստներ, ինչպես նաև անհայտ կորած անձանց նույնականացման մեխանիզմներ։Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ միայն օրենսդրական կարգավորումը բավարար չէ։Նա շեշտել է, որ Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորությունների կատարման հարց չէ, այլ նաև անհատի արժանապատվության և ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության խնդիր է։Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած վերջին տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է համարվում 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/10/106903098_1:0:2730:2047_1920x0_80_0_0_f295fd5b30d0fdd357b471f2588b7391.jpg.webp
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, ռոբերտ աբիսողոմոնյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
հայ գերիներ, անհետ կորածներ, անհետ կորած, ռոբերտ աբիսողոմոնյան, միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
Աբիսողոմոնյանի խոսքով` Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորությունների կատարման հարց չէ, այն նաև անհատի արժանապատվության հարց է։
Նրա խոսքով՝ վերջին վեց տարիների ընթացքում Հայաստանը բախվել է տարածաշրջանում տեղի ունեցած նախկին հակամարտությունից բխող լուրջ և աննախադեպ մարտահրավերների։
«Այս իրադարձությունների հետևանքներից է անհայտ կորած համարվող զգալի թվով անձանց առկայությունը, այդ թվում՝ այն անձանց, որոնց բռնի անհետացման վերաբերյալ առկա են հավաստի ապացույցներ։ Այս դեպքերի մեծ մասի վերաբերյալ Հայաստանն ունի համապատասխան տեղեկատվություն, որը կարող է ներկայացնել կոմիտեին»,– ասել է Աբիսողոմոնյանը։
Նա նշել է, որ գերեվարումից հետո հայ զինծառայողների բռնի անհետացման դեպքերը մտահոգություն են առաջացրել ՄԱԿ-ի մի շարք մանդատակիրների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Բռնի անհետացումների հարցերով աշխատանքային խմբի մոտ։ Այդ հարցին անդրադարձ է եղել նաև 2024 թվականի հուլիսի 29-ի հաղորդագրության մեջ։
Աբիսողոմոնյանի խոսքով՝ ժամանակագրական առումով բռնի անհետացման դեպքերը տեղի են ունեցել 2020 թվականի 44-օրյա պատերազմի, ինչպես նաև 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների համատեքստում։
«Հետագա դեպքեր արձանագրվել են 2023թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ավելի քան 130.000 Ղարաբաղի հայերի զանգվածային տեղահանման ընթացքում»,– ասել է փոխնախարարը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը Հայաստանի համար առաջացրել է մարդասիրական, իրավական և ինստիտուցիոնալ էական մարտահրավերներ և ցույց տվել բռնի անհետացման դեպքերն արդյունավետորեն հասցեագրող ազգային շրջանակ ունենալու անհրաժեշտությունը։
Աբիսողոմոնյանն առանձնացրել է 2026 թվականի մայիսին ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» օրենքը։
Նրա խոսքով՝ օրենքը սահմանում է ընտանիքների իրավունքը՝ հավաստի և ժամանակին տեղեկություն ստանալու հարազատների որոնման և անհետացման հանգամանքների մասին, ինչպես նաև պետության պարտավորությունը՝ միջոցներ ձեռնարկելու անհայտ կորածների որոնման և նրանց ճակատագրի ու գտնվելու վայրի պարզաբանման համար։
Օրենքով նախատեսվում է նաև ընտանիքի անդամների մասնակցությունը համապատասխան ընթացակարգերին, ֆինանսական փոխհատուցում և որոշակի սոցիալական նպաստներ, ինչպես նաև անհայտ կորած անձանց նույնականացման մեխանիզմներ։
Միաժամանակ փոխնախարարն ընդգծել է, որ միայն օրենսդրական կարգավորումը բավարար չէ։
«Արդյունավետ իրականացումը պահանջում է համապատասխան ինստիտուցիոնալ կարողություն, միջգերատեսչական համագործակցություն, բավարար ռեսուրսներ, որակյալ անձնակազմ, համապատասխան տեղեկատվությանն ու ապացույցներին հասանելիություն, ինչպես նաև տուժած ընտանիքների հետ շարունակական ներգրավվածություն»,– ասել է Աբիսողոմոնյանը։
Նա շեշտել է, որ Հայաստանի համար բռնի անհետացումների կանխարգելումն ու արդյունավետ քննությունը միայն միջազգային իրավական պարտավորությունների կատարման հարց չէ, այլ նաև անհատի արժանապատվության և ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի մասին տեղեկություն ստանալու իրավունքի պաշտպանության խնդիր է։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 8-ին հրապարակած վերջին տվյալներով՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ է համարվում 191 անձի գտնվելու վայրը, որոնցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։