Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ըստ Կոնգրեսի բյուջետային վարչության (CBO) երեքշաբթի օրը հրապարակված զեկույցի՝ Իրանի դեմ ռազմական գործողությունները Միացյալ Նահանգների վրա ամսական 2-3 միլիարդ դոլար են արժենում։
Գերատեսչության գնահատմամբ՝ փետրվարի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում պատերազմը ԱՄՆ-ի համար արժեցել է մոտավորապես 38 միլիարդ դոլար։
Այս ցուցանիշը չի ներառում տարածաշրջանում գտնվող ամերիկյան այն ռազմակայանների վերանորոգման ծախսերը, որոնք վնասվել են հակամարտության ընթացքում։
CBO-ն նշել է, որ պատերազմի ընթացքում կատարված ծախսերի հիմնական մասը բաժին է ընկնում զինամթերքի պաշարների համալրմանը՝ մոտ 21,7 միլիարդ դոլարի չափով։