Վրաստանի հատուկ ծառայությունների նախկին ղեկավարը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման

Բաժանորդագրվել

Դատարանում Լիլուաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչել։

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի – Sputnik. Թբիլիսիի քաղաքային դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի Պետական անվտանգության ծառայության նախկին ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիին։

Լիլուաշվիլին ձերբակալվել էր 2025 թվականի դեկտեմբերի 23-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածով։

Քննությունը նրան մեղադրում է նախնական համաձայնությամբ անձանց խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և զանգերի կենտրոններին հովանավորելու համար։

Ինքը՝ Լիլուաշվիլին, մեղքը չի ընդունում։

Leave a comment